Իրաքի Մոսուլ քաղաքում եւ շրջակա նահանգներում 212 մարդ մահապատժի է դատապարտվել:
Իրաքում 212 մարդ մահապատժի է դատապարտվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանց մեծամասնությունը դատապարտվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, փոխանցում է news.am-ը:
Նշենք, որ 2014 թվականից Մոսուլը գտնվում էր ԻՊ-ի զինյալների վերահսկողության ներքո: Նախորդ տարվա դեկտեմբերին իրաքյան բանակին հաջողվել է Մոսուլն ամբողջությամն ազատագրել ահաբեկիչներից: Այդ պահից սկսած Իրաքում սկսեցին դատել ԻՊ-ին անդամակցելու համար: Այսպես, 815 մարդ է կանգնել դատարանի առաջ, նրանցից 212-ը մահապատժի է դատապարտվել, իսկ 150 մարդ էլ ցմահ ազատազրկման: