Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից զգուշացրել են Վաշինգտոնին այն մասին, որ «Աէրոֆլոտի» անձնակազմի վիզայի հետ կապված խնդիրների պատճառով ուղիղ ավիահաղորդակցությունը ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև կարող է դադարեցվել։
Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից զգուշացրել են Վաշինգտոնին այն մասին, որ «Աէրոֆլոտի» անձնակազմի վիզայի հետ կապված խնդիրների պատճառով ուղիղ ավիահաղորդակցությունը ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև կարող է դադարեցվել, փոխանցում է 1in.am-ը:
Ամերիկացիներին հիշեցրել են, որ քաղաքացիական ինքնաթիռների անձնակազմի անդամներին նախօրոք վիզաները տրամադրելու պարտավորությունը ամրագրված է 1994 թվականի օդային հաղորդակցման վերաբերյալ ռուս–ամերիկյան համաձայնագրում։