Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ (լուսանկարներ)

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:

Ստեփանակերտում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ (լուսանկարներ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել ավանդական ջահերով  երթ (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  մինչ   երթն  սկսելը   Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում  Արցախի   թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակման   կարգ  է  կատարել: 

Այնուհետև    երթի  մասնակիցները   վառած  մոմերը  ձեռքներին,  ոճրագործությունը դատապարտող պաստառներով  և   «Հայ զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը»  և այլ  կոչ-կարգախոսներ վանկարկելով եկեղեցու  բակից Ստեփանակերտի  կենտրոնական  փողոցով շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող:

Ճանապարհին ջահերթի մասնակիցները ցուցադրաբար  վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:

Զանգակատուն-հուշակոթողի մոտ երթի մասնակիցների համար ցուցադրվել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող տեսանյութ:

Ելույթով հանդես է եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը՝  ասելով,  որ    աշխարհի  30 երկրներում, որտեղ  որ  գործում  է  Հայ   հեղափոխական  Դաշնակցության  երիտասրադական  և   պատանեկան  միություններ,  կազմակերպել  են   ջահերթ:

Նրա  խոսքվ՝  Հայոց  Ցեղասպանության  պայքարն  այսօր  մտել  է նոր  փուլ:

Ըստ   Լ.  Հովհանիսյանի՝   պետք  է  պայքարել  Ցեղասպանության  քրեականացման    և  հատուցման  համար:

Նա    հավատացած է, որ  այսօրվա  հայ   երիտասարդությունը՝ անկախության  սերունդը, ընդունակ  է  հայրենասիրական  մեծ    սխրանքների:

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական  միության   վարիչ  մարմնի   ներկայացուցիչ Մերուժան  Սուլեյմանյանն  էլ  իր   խոսքում    ասել է, որ  ավանդական  դարձած  այս   ջահերթը  ոչ  միայն   սգո, այլ  նաև  պահանջատիրության  երթ  է:

Նա  նշել  է, որ  քանի    դեռ  ցեղասպան  Թուրքիան  անպատիժ  է, և   դեռ  չի  հատուցել, բոլորը  պարտավոր ենք պայքարել հանուն  արդարության՝ առաջնորդվելով  «Հիշում  եմ  ու   պահանջում»  կարգախոսով:

ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի   և  զբոսաշրջության   փոխնախարար  Գայանե   Գրիգորյանն    ասել  է, որ   սրանից  103  տարի  առաջ, Արևմտյան  Հայաստանի  բոլոր  բնակավայրերում, գյուղերում  և   քաղաքներում, միանգամից  սկսվել  է  հայ  ժողովրդի  կոտորածը: Երիտթուրքերի  հրահանգով ձերբակալվել  են    հայ    ժողովրդի  սերուցքը  ներկայացնող  մտավորականությանը:

Դատապարտելով  եղերագործ   Թուրքիայի   ոճրագործությունը՝    Գ.  Գրիգորյանն  մասնավորապես  ասել է. «Ոչ  ասելով   աշխարհում   տեղի  ունեցող բոլոր    ցեղասպանություններին՝  մենք   պահանջում  ենք, որ    բազում   զրկանքներ,   պատերազմ, ավեր ու  արյուն տեսած  Արցախ   աշխարհում  և  ամենուր    հավերժ   թևածի  խաղաղությունը»:

Միջոցառմանը   ելույթ  է  ունեցել  նաև  «Մռակած» պետական կամերային  երգչախումբը:

Նշենք, որ ջահերթին մասնակցում էր  ԱՀ  ԱԺ  փոխնախագահ  Վահրամ  Բալայանը, ԱԺ պատգամավորներ, ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևորականներ  և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search