Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիք հարցերը եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին եւ ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը, փոխանցում է news.am-ը:
Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին: