ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանության են արժանացրել Դմիտրի Մեդվեդեւի նշանակումը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում:
ՌԴ Պետդուման հաստատել է Դմիտրի Մեդվեդեւին վարչապետի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեդվեդեւին սատարել են «Եդինայա Ռոսիա» եւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Կոմունիստներն ու «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն դեմ են քվեարկել։
Մեդվեդեւի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին նախագահական երդմնակալությունից հետո։
Համաձայն ռուսական օրենքների՝ նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կառավարությունը պետք է հրաժարական տա։