Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում անցկացվել է Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայության բյուջետային հարցերով գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցելու դիմում է ներկայացրել 3 քաղաքացի:
ԱԺ աշխատակազմն փորձագիտական ծառայության բյուջետային հարցերով գլխավոր մասնագետ ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 2 մասնակից: Համաձայն ԼՂՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշմամբ՝ աշխատակազմի փորձագիտական ծառայության բյուջետային հարցերով գլխավոր մասնագետ է նշանակվել Տիգրան Սեյրանի Հակոբյանը:
Ավելի վաղ՝ մարտի 20-ին, հայտարարվել էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին: