ԱՄՆ կառավարությունը զբաղվում է արաբական աշխարհի ռեսուրսները թալանելով, ուստի ամերիկացիները պետք է հեռանան տարածաշրջանից:
Հասան Ռոհանի. Թրամփ, դու ոչինչ չգիտես քաղաքականության եւ օրենքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին, ինչպես հաղորդում է News.am-ը, հղում անելով Tasnim գործակալությանը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ոմանք կարծում են, որ Սպիտակ տունը տարբեր որոշումներ է կայացնում Մերձավոր Արեւելքի ճակատագրի վերաբերյալ: Իրականում Արեւմուտքը ցանկանում է թալանել արաբական աշխարհի ռեսուրսները», - ասել է Ռոհանին:
«Դու ոչինչ չգիտես քաղաքականության եւ օրենքների մասին», - Al Manar հեռուստաալիքը ներկայացրել է Ռոհանիի խոսքն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Իսլամական Հանրապետության նախագահի կարծիքով՝ «ԱՄՆ-ի զինվորականները ֆինանսավորման աղբյուրներ են փնտրում Սիրիայում մնալու համար», իսկ «Վաշինգթոնի հեռացումը տարածաշրջանից կվերականգնի կայունությունն ու անվտանգությունը»: