Artsakhpress

Հասարակական

Թույլ չտալ, որ թշնամին գտնի մեր թուլությունը. Կոմանդոսը երկխոսելու կոչ է անում

Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախը հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կոչ է արել գնալ օրինական ճանապարհով, ընտրել երկխոսելու ուղին:

Թույլ չտալ, որ թշնամին գտնի մեր թուլությունը. Կոմանդոսը երկխոսելու կոչ է անում

Թույլ չտալ, որ թշնամին գտնի մեր թուլությունը. Կոմանդոսը երկխոսելու կոչ է անում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հետ զրույցում Տեր-Թադևոսյանն անդրադարձավ Հայաստանում վերջին օրերին կատարվող իրադարձություններին:

«Քայլը, որ մենք արեցինք, դրանով ապացուցեցինք ամբողջ աշխարհին, որ մենք կարգապահ ենք, մեր վարկանիշը բարձրացավ, հիմա մեր ազգով պարծենում են, մեզ շնորհավորում: Առաջին քայլը արվել է, հիմա ես մտածում եմ երկրորդ քայլի մասին, որ պետք է նորից օրինական ճանապարհով գնանք»,- ասաց նա:

Տեր-Թադևոսյանը նշեց, որ հիմա երկխոսելու ժամանակն է, պետք է հիմա ընդդիմությունն ու պետական մարմինները երկխոսեն: Արցախի հերոսն ասաց, որ ցանկանում է՝ խաղաղ երկխոսություն լինի՝ սեղանի շուրջ, ոչ թե փողոցում լինեն գործողությունները, այլ միջազգային իրավունքի կարգով:

«Ես կարծում եմ՝ այս երիտասարդությունը, որ դուրս է եկել, իր խոսքը ասել է, գնահատականը տվել է, հիմա իմ կարծիքով այդ ցույցերը, հանրահավաքները պետք է կանգնեցվեն»,- ասաց նա:

Տեր-Թադևոսյանը նաև նշեց, որ Հայաստանում ստեղծված իրադրության հետևանքով ակտիվացել է հակառակորդը, ովքեր արդեն գործողություններ են անում, մեր սահմանների շուրջ զինտեխնիկա են բարձրացրել: «Պետք է մտածենք՝ թույլ չտալ, որ թշնամին գտնի մեր թուլությունը և օգտվի դրանից: Մենք պետք է զգոն լինենք, մտածենք մեր սահմանների և զինվորների մասին, ինչը մի քիչ մոռանում ենք»,- ասաց նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Բոլոր քննարկումները՝ ընտրություններից հետո. հերքում

«Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի». կորոնավիրուսի գծով Չինաստանի գլխավոր փորձագետը կանխատեսում է արել. Daily Mail

Search