Հայաստանի ազգային հավաքականն, ինչպես հայտնի է, երկու ընկերական հանդիպում է անցկացնելու Ավստրիայում:
Հայտնի է Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումների անցկացման վայրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստան-Մալթա հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, ժամը 21:00-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում:
Իսկ Հայաստան-Մոլդովա հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին, ժամը 20:00-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում: