Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ:
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը: