Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում:
Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 10 փոխանցումն էլ հասել է նպատակին: 29-ամյա կիսապաշտպանը 1-ական անգամ շրջանցել է մրցակիցներին, խլել է գնդակը: Մխիթարյանը 1 անգամ է խախտել կանոնները, նրա դեմ պայքարում կանոններ չեն խախտել:
Մխիթարյանը ստացել է 6.29 գնահատականը, Արսեն Վենգերի գլխավորած թիմում ամենաբարձրը գնահատվել են շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի գործողությունները՝ 7.56: