Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն այսօր առավոտյան մենամարտել է միջին քաշային կարգերում WBC, WBA Super, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ և պարտվել նոկաուտով:
Վանես Մարտիրոսյանը երկրորդ ռաունդում նոկաուտով պարտվել է Գոլովկինին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ղազախ բռնցքամարտիկն արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հայ մարզիկին և պահպանել տիտղոսները:
Մենամարտը կայացել է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Կարսոն-Սիթի քաղաքում:
Նշենք` Մարտիրոսյանը 2016 թվականի մայիսից ի վեր իր առաջին մենամարտն է անցկացրել և կրել կարիերայի 4-րդ պարտությունը: Մարտիրոսյանն առաջին անգամ է պարտվել նոկաուտով:
Իսկ Գոլովկինի համար այս հաղթանակը 38-րդն է դարձել կարիերայում: Եվս մեկ մենամարտ Գոլովկինն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: