Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Չեռնոգորիա, որտեղ մայիսի 8-ին և 10-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Չեռնոգորիայի Մ18 հավաքականի հետ:
Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Չեռնոգորիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպումների սկզիբը Երևանի ժամանակով 19:00-ին է:
Հայաստանի Մ18 հավաքականը Չեռնոգորիա է մեկնել հետևյալ կազմով՝
Ֆելիքս Խաչատրյան («Բանանց»), Սերգեյ Արուտյունյան («Բանանց»), Արսեն Եղիազարյան («Բանանց»), Նարեկ Գրիգորյան («Բանանց»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Մոսկվա»), Սուրեն Հարությունյան («Փյունիկ»), Արման Ղազարյան («Բանանց»), Գերման Կուրբաշյան («Գրոյտեր Ֆյուրտ», Գերմանիա), Էրիկ Մելիքսեթյան («Արցախ»), Էմմանուել Ներսես Օդեմիս («Ստադ Նիոն», Շվեյցարիա), Պերճ Պողիկյան («Փյունիկ»), Էրիկ Ազիզյան («Արարատ-Մոսկվա»), Նարեկ Հովհաննիսյան («Բանանց»), Ժան Արթուր Շահնազարյան («Դինամո», Դրեզդեն,Գերմանիա), Արսեն Սարգսյան («Արարատ-Մոսկվա»), Դավիթ Փարեմուզյան («Լոռի»), Ռաֆիկ Միսակյան («Շիրակ»), Արամ Խամոյան («Բանանց»), Արմեն Հովհաննիսյան («Արարատ-Մոսկվա»), Մարտին Գրիգորյան («Գանձասար-Կապան»):