Մայիսի 8-ին Հայաստանի Մ-18 հավաքականն անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Չեռնոգորիայի Մ-18 ընտրանու հետ:
Հայաստանի Մ-18 հավաքականը պարտվեց Չեռնոգորիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում են Հայաստանի ֆոտւբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Դաշտի տերերը հաղթեցին 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը:
Հայաստանի Մ-18 հավաքականը խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով՝ 1. Էրիկ Մելիքսեթյան, 2. Պերճ Պողիկյան, 3. Սուրեն Հարությունյան, 23. Դավիթ Փարեմուզյան, 8. Արսեն Եղիազարյան, 7. Մարտին Գրիգորյան, 18. Էրիկ Ազիզյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 17. Արամ Խամոյան, 11. Նարեկ Գրիգորյան, 4. Արման Ղազարյան
Պահեստայիններ՝ 5. Ֆելիքս Խաչատրյան, 20. Ժան Շահնազարյան, 12. Նարեկ Հովհաննիսյան, 14. Արսեն Սարգսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 10. Ժիրայր Շաղոյան, 19. Էմանուել Օդեմիս, 22. Սերգեյ Արությունյան, 15. Գերման Կուրբաշյան: