Նոր Զելանդիայի Ռոտոռուա քաղաքի մոտակայքում գտնվող կովաբուծական ֆերմայի տարածքում հսկայական փոս է առաջացել:
Նոր Զելանդիայում հսկայական փոս է առաջացել (լուսանկարներ, տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձագետների համաձայն՝ դա կարող է լինել երկրում ամենամեծ նման փոսը, գրում է tert.am-ը:
Երկու ֆուտբոլային դաշտի մեծությամբ և վեցհարկանի շենքի խորությամբ փոսն առաջացել է այն տարածքի մոտակայքում, որտեղ կովերն արածում են:
Փորձագետներից մեկի խոսքով՝ փոսն առաջացել է վերջին 100 տարվա ընթացքում տեղացած անձրևների հետևանքով, իսկ անցած շաբաթվա վերջին տեղացած հորդառատ անձրևներն արագացրել են գործընթացը: