Պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային Սդերոտե և Օֆակիմե քաղաքները:
Պաղեստինցի գրոհայինները հրթիռակոծել են Իսրայելի հարավային բնակավայրերը, իսրայելական կողմը պատասխանել է, կան զոհեր ու վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի իրավապահ մարմիններին:
Հայտնի է, որ այդ երկու քաղաքների ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 50 000 մարդ:
Նշվում է, որ պաղեստինյան կողմը կարող է արձակած լինել մինչև 80 հրթիռ, որոնք վնասել են Իսրայելի հարավային այս բնակավայրերի մի շարք բնակելի տներ:
Ի պատասխան հրթիռակոծության՝ իսրայելական կողմը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածում գտնվող պաղեստինցի գրոհայինների դիրքերին, ինչի արդյունքում մահացել է 2 պաղեստինցի, ևս 3 անձ ստացել է մարմնական վնասվածքներ:
Իսրայելական կողմից զոհերի մասին տվյալներ չեն փոխանցվում, կա տեղեկատվություն մի քանի վիրավորի մասին: