ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված Է հունիսի սկզբին եւ տեղի կունենա Սինգապուրում:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված Է հունիսի սկզբին Սինգապուրում. Fox News
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, մայիսի 9-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նույն օրը Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման վայրն ու ժամանակը կհայտարարվեն առաջիկա երեք օրվա ընթացքում:
Ընդսմին նա նշել Է, որ խոսքը չի վերաբերում ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանամերձ վայրին: Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել Է, որ ներկայում Սինգապուրը այն գագաթնաժողովի առավել հավանական վայրն Է, որը պլանավորված Է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: