Շվեդիայի Գավաթի խաղարկությունում այսօր կայացել է եզրափակիչ հանդիպումը:
Յուրա Մովսիսյանը դարձել է Շվեդիայի գավաթակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Յուրգորդենը» 3:0 հաշվով առավելության է հասել «Մալմյոյի» նկատմամբ` դառնալով Շվեդիայի գավաթակիր:
«Յուրգորդենի» կազմում հայտավորված է եղել նաև հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: 30-ամյա ֆուտբոլիստը, սակայն, չի մասնակցել խաղին` մնալով պահեստայինների նստարաին:
Մովսիսյանն իր առաջին տիտղոսն է նվաճել շվեդական ակումբի կազմում: