FourFourTwo հանդեսը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հենրիխ Մխիթարյան․ Ցանկանում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոտ 8 րոպե տևողությամբ տեսանյութում հայ ֆուտբոլիստը պատմում է իր անցած ճանապարհի մասին՝ անդրադառնալով այն ակումբներին, որոնց կազմում խաղացել է։
Խոսելով «Արսենալ» տեղափոխության մասին, Հենրիխն ասել է, որ շատ էր ցանկանում խաղալ այնպիսի թիմում, որը սիրում է հարձակվել։ Նա նաև ասել է, որ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մաս չի կազմել, այլ եկել է Լոնդոն՝ Վենգերի հրավերով։
«Ցանկանում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը»,- sport.news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Հենրիխ Մխիթարյանը։