Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում:
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 1 հարված՝ դարպասին: Նրա 65 փոխանցումից 90.8 տոկոսը հասել է թիմակիցներին: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 3 առանցքային փոխանցում, 3 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ խլել է գնդակը: Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ նույնպես խախտում չի գրանցվե, հայտնում է News.am-ը:
Մխիթարյանը ստացել է 8.13 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում լավագույնը եղել է դուբլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 9.52:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ վերջին տնային խաղում հաղթել է 5:0 հաշվով, Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: