Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է Հռոմում մեկնարկած թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարում:
Հռոմ. Կարեն Խաչանովը պարտվեց առաջին շրջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին շրջանում նա հանդիպել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ եւ մրցախաղը տանուլ է տվել 5:7, 7:6 (9:7), 6:7 (6:8) հաշվով: Պայքարը տեւել է 3 ժամ 7 րոպե:
Կոլշրայբերի հաջորդ մրցաշակիցը կլինի ամերիկացի Ջեք Սոքը, որը պարտության է մատնել իսպանացի Դավիդ Ֆերերին: