ՖԻՖԱ-ի հանձնաժողովը հունիսի 13-ին Մոսկվայում կքննարկի Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության մասնակիցների թիվը շատացնելու հարցը:
ՖԻՖԱ-ն ցանկանում է ԱԱ-2022-ում հավաքականների քանակը հասցնել 48-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կազմակերպությունը դիտարկում է հավաքականների թիվը 32-ից դարձնել 48, փոխանցում է armsport.am-ը:
Այս փաստը կնշանակի, որ Մունդիալի ժամանակ հանդիպումների քանակը 64-ից կդառնա 80, որը հավելյալ խնդիրներ կարող է առաջացնել:
2022 թվականին աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Այս պահին նախատեսված է, որ 2026 թվականին կայանալիք մրցաշարը պետք է լինի առաջինը, որին կմասնակցի 48 հավաքական: Թիմերը կբաժանվեն 16 խմբի և առաջին երկու հավաքականները դուրս կգան փլեյ-օֆ:
Հունիսի 13-ին կայանալիք նիստի ժամանակ կքննարկվի նաև, թե որտեղ պետք է անցկացվի Մունիդալ-2026-ը: