Artsakhpress

Սփյուռք

Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով

Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով:

Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով

Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

«Դեպքերը տեղի են ունենում Գազայում, այն բավական հեռու է Երուսաղեմից, առավել ևս՝ հայկական թաղամասից: Այս պահին կարող եմ ասել, որ հայկական թաղամասում ապրում ենք մեր առօրյա բնական կյանքով, խաղաղ է, հանգիստ է, ոչ մի խնդիր չունենք: Շաբաթվա հետ կապված մեր բոլոր ծրագրերն իրականացնում ենք: Անշուշտ, մտահոգ ենք, որ նման բռնություն է եղել»,-ասաց Հովնան Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է այդ զարգացումների հնարավոր ազդեցությանը հայ համայնքի վրա՝ Հովնան Բաղդասարյանը նշեց, որ ազդեցությունը կարող է ընդհանուր հասարակության վրա լինել, ոչ թե առանձին հայ համայնքի:

«Կարող է այս ամբողջ իրադարձություններն ազդեն հայ առևտրականների, առհասարակ բիզնեսի վրա, ինչը տրամաբանական է, որովհետև հայ առևտրականերն էլ ընդհանուր հասարակության մի մասն են»,-ասաց նա:

Թե Գազայի բախումներն ինչ զարգացումներ կարող են ունենալ, ըստ Հովնան Բաղդասարյանի, դժվար է ասել: Դա կախված է նրանից, թե իսրայելական ոստիկանությունն իրադարձություններն ինչպե՞ս կպահի վերահսկողության ներքո:

«Այն, ինչ տեղի է ունենում, այս պահին դեռ միայն Գազայում է, արևելյան ափում էլ ինչ-որ բախումներ եղել են: Թե այս զարգացումներն ինչ ընթացք կունենան, արդյոք կկարողանա՞ն իսրայելական  զինվորական ուժերն այս ամենը հսկողության տակ պահել, դժվար է ասել: Այս պահին դեռ իրավիճակը վերահսկելի է: Անշուշտ, բռնությունները, զոհերը մտահոգում են թե միջազգային հանրությանը, թե տեղի հասարակությանը»,-հավելեց նա:

Թե ինչ զարգացումներ կլինեն իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում, արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով, դժվար է ասել, սակայն կարծում է, որ առաջիկա երկու, երեք օրերը կլինեն բարձրակետը:

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ աստիճանաբար լարվածությունը կնվազի, որովհետև տարածաշրջանում բարդ և խնդրահարույց վիճակ է, գրեթե բոլոր հակամարտություններում նկատվում է լարվածություն: Կարծես թե պաղեստինցիներին աջակցող պետություններն ընկղմված են սեփական խնդիրների մեջ և ավելի համակողմանի աջակցություն չեն կարող ցուցաբերել»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ ստեղծված խնդրի շուրջ ընթացող զարգացումները վերադառնան քաղաքական շրջափուլ, սակայն դրա համար ներկայում ընթացող զարգացումները որևէ դրական հիմքեր չեն հաղորդում:

«Հուսադրելի է այն հանգամանքը, որ բուն Երուսաղեմում իրադարձությունները բավական հանգիստ են, և իսրայելական իրավապահները կարող են ամբողջությամբ պահպանել Երուսաղեմի անվտանգությունը՝ չհաշված մուսուլմանական սրբատեղիների հատվածում ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերը»,-ասաց նա:

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է խստապահանջ լինի Իսրայելի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանց կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող գործողությունները որևէ կերպ չշրջանցեն մարդասիրական իրավունքի նորմերը: Նա ընդգծեց, որ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Երուսաղեմ քաղաքում հայկական ներկայության թիկունքին կանգնած պետություն, ևս պետք է այս առումով որոշակիորեն բարձրացնի իր ձայնը:

Գազայում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև բախումների հետևանքով կան ավելի քան վեց տասնյակ զոհեր: Բախումները սկսվել են ԱՄՆ դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխվելու օրը: Իսրայելը հայտարարել է, որ իր բանակը պաշտպանել է երկրի սահմանները: Իսրայելի իշխանությունները նշել են, թե «Համաս»-ի զինյալները օգտագործել են ցույցի առիթը և իրականացրել հարձակումներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Search