Սպիտակ տոնը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա, ինչպես եւ ծրագրվում է, չնայած Փհենյանի՝ բանակցություններից հրաժարվելու սպառնալիքներին։
Սպիտակ տունը հույս ունի, որ ԱՄՆ նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը կկայանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք առաջվա պես հույս ունենք, որ հանդիպումը կկայանա։ Միաժամանակ, մենք պատրաստ էինք նրան, որ դրանք կարող էին կոշտ բանակցություններ լինել։ Նախագահը պատրաստ է, եթե հանդիպումը կայանա, իսկ եթե չկայանա, մենք կշարունակենք առավելագույն ճնշման արշավը, որը շարունակվում է ներկայումս»,-news.am-ի փոխանցմամբ՝ նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը Fox News-ի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը պետք է կայանար հունիսի 12-ին Սինգապուրում։ Սակայն, նախօրեին Փհենյանը դադարեցրել է բանակցությունները Սեուլի հետ կապված ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի համատեղ ռազմական զինավարժությունների հետ։ Բացի այդ, Փհենյանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կբանակցի ԱՄՆ-ի հետ միայն եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված լինի ոչ միայն միջուկային խնդրի լուծմամաբ, այլ նաեւ Փհենյանի հետ հարաբերությունների բարելավմամբ։