Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է Գազայի հատվածում վերջին իրադարձություններով։
ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Գազայի հատվածում վերջին իրադարձություններով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում։
«Կողմերը պետք է մեծ զսպվածություն եւ իմաստություն դրսեւորեն իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-նշված է հայտարարությունում։