Artsakhpress

Քաղաքական

Խորհդարանն այսօր կայացած նիստում դատավորներ է նշանակել

Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որին ներկա էր 30 պատգամավոր:

Խորհդարանն այսօր կայացած նիստում դատավորներ է նշանակել

Խորհդարանն այսօր կայացած նիստում դատավորներ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով, շնորհավորելով ներկաներին մայիսյան տոների կապակցությամբ, ասել է, որ մայիս ամսվա ընթացքում Խորհդարանը շարունակել է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում կայացել են 2017 թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկումները, որոնց մասնակցել է նաև գործադիր իշխանությունը: Այս կապակցությամբ աշխատանքներն ավարտման փուլում են, որին Խորհրդարանը կանդրադառնա հունիսին կայանալիք լիագումար նիստի ընթացքում:
 
ԱԺ նախագահի խոսքին հաջորդել է պատգամավոր Արսեն Առստամյանի առաջարկը՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թթ. ծրագրի կատարման, 2017 թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին» և «Հավատարմագրման մասին», ինչպես նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի կողմից ներկայացված «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցերը օրակարգից հանելու վերաբերյալ:
 
Պատգամավորի խոսքով՝ այդ կետերը նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են կանոնակարգի խախտումով, քանի որ ըստ կանոնակարգի 71-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ 1-ամսյա ժամկետում, իսկ նախագիծն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում:
Խորհրդարանի քվեարկության արդյունքում 3 հարցերը հանվել են նիստի օրակարգից:
 
Այնուհետև Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկության արդյունքում Գերագույն դատարանի դատավոր է նշանակել Հրայր Աբրահամյանին, իսկ Վերաքննիչ դատարանի դատավոր՝ Մարատ Ավանեսյանին:
 
Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ.-ի գործունեության մասին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» հաղորդումը, որը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
 
ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2017 թ.-ի գործունեության մասին տարեկան հաղորդումն է ներկայացրել ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, իսկ ԼՂՀ 2015-2017 թթ. Պետական վիճակագրական ծառայության կատարման հաշվետվությունը ներկայացրել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը:
 
Անցնելով օրենսդրական նախաձեռնություններին՝ Խորհդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» օրենքը:
 
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը ներկայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը՝ նշելով, որ այդ օրենքներում նախատեսված փոփոխությունները պայմանավորված են 2012 թ.-ի հուլիսից սկսած անշարժ գույքի կադաստրի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ՝ որպես նպատակ ունենալով համակարգի կողմից իրականացվող գործառույթների շարունակական պարզեցումը և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
 
Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ հանձնաժողովում լիարժեք քննարկվել են բարձրացված բոլոր հարցերը, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
 
Օրակարգում ընդգրկված էր նաև «Դատախազության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
 
Նիստի վերջում պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Ալյոշա Գաբրիելյանը և Գագիկ Բաղունցը:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search