Հայաստանի կառավարությունը նոր մեխանիզմներ է մշակում ՌԴի հետ 2013 թվականին ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացմաման պայմանագրով նախատեսվող դրույթները կյանքի կոչելու համար:
Կառավարությունը սահմանում է ՌԴ-ից ռազմական արտադրանքի մատակարարման նոր կարգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գործադիրին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը հաստատելու մասին նախագիծը, որը ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 4ի նիստի օրակարգում:
«Հայաստանն իրականացնում է ակտիվ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ: Այս որոշման ընդունումը կնպաստի «ՀՀի և ՌԴի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար մեխանիզմների և մոտեցումների մշակմանը», - նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագրի կարգավորման առարկա է հանդիսանում պայմանագրի Կողմերի կողմից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման իրականացման կարգը, որը ներառում է ապառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանքներ, ծառայություններ, մտավոր գործունեության արդյունքներ, այդ թվում՝ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ (մտավոր սեփականություն) և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն: Նմանատիպ պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունը ստորագրել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:
Բացի դրանից վերը նշված պայմանագրի 9րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Կողմերը պարտավորություն են ստանձնել պատրաստել լրացուցիչ համաձայնագիր, որը կկարգավորի ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը: