Artsakhpress

Հասարակական

Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցը

Այսօր արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանի (Ավո) մահվան 25-րդ տարելիցն է։

Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցը

Այսօր  լրանում  է Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արցախյան շարժմանը մասնակցելու համար 1991թ-ին նա Արցախ է եկել և ներգրավվել ֆիդայական շարժմանը: 1992թ.-ից ստանձնել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։
Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, որտեղ իրապես փայլել է Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը:
Մոնթեն որպես զորավար, սպա և  հրամանատար՝ կայացավ դժվարին մարտերում, նա եւ՛ զինվոր էր, և՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ:
«Եթե կորցնենք Արցախըապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։
1993թ. հունիսի 12-ին, Աղդամի    (Ակնա) կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղում անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։ Ծավալված անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։
Նա  հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։
 
Մոնթեի հիշատակին գրվել են բազմաթիվ երգեր, գրքեր,  նկարահանվել են վավերագրական ֆիլմեր: 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Հադրութում քաղաքացին «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր է գտել

Search