Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները:

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հակառակորդը ապրիլից շփման գծին շատ մոտ գտնվող տարածքներ է տեղափոխել մեծ քանակությամբ ստորաբաժանումներ, սակայն նրանց մշտական տեղակայման վայրն այդտեղ չէ: Առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշել: Պարբերաբար այնտեղ ինչ-որ տեղաշարժեր են իրականացվում, ինչպես նաև ցուցադրական զորավարժություններ: Այսինքն՝ ամեն կերպ ցանկանում են մեզ ահաբեկել, սակայն` դեռևս ցուցադրական ձևով: Մենք բացարձակ չենք տրվում նրանց ահաբեկումներին և Արցախի պաշտպանության բանակը կատարում է համապատասխան բոլոր քայլերը, որպեսզի հակառակորդը գայթակղության չդիմի: Մենք պետք է հավասարակշռված և լուրջ վերաբերենք այդ ամենին և չմտածենք, որ սա պարզապես տեղեկատվություն է ու ընդամենը ներքին իրավիճակի պատճառով է արվում: Մեր ներքին իրավիճակը շատ հանգիստ է` չնայած վերջին օրերին մի քանի սադրանք եղավ»,-ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:
Արցախի ՊԲ-ի կողմից հակառակորդի ակտիվության կասեցման վերաբերյալ Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախը միշտ պատրաստ է դիմակայելու:
«Հակառակորդը գիտի, որ մենք միշտ պատրաստ ենք, և արկածախնդրության չեն դիմում: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, քանի որ Ադրբեջանն այն երկիրն է, որ իր էությամբ ահաբեկչական է ու այդ երկրից ամեն ինչ սպասելի է»,- շեշտեց Բաբայանը:
Նրա խոսքով, հնարավոր է, որ ադրբեջանցիներն օգտվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության փաստից, որ մարդկանց ուշադրությունը գուցե այդ կողմ սևեռված լինի: ԱՀ նախագահի մամուլի խոսնակը չբացառեց, որ այդ պարագայում հնարավոր են հակառակորդի սադրանքների ավելի ուժեղացումներ ու սրացումներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Արցախի մասին երգն Ուկրաինայում կռվի պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև. լրատվամիջոցներ

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարները քննարկել են համատեղ իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագիրը

Search