Artsakhpress

Հասարակական

Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացնում են անվճար վիրահատություններ

Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ Ստեփանակերտ ժամանած բժիշկ-մասնագետների կողմից ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում են քթի և ականջախեցիների պլաստիկ, ինչպես նաև քթի միջնապատի ուղղման անվճար վիրահատություններ:

Երևանից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացնում են անվճար վիրահատություններ

Երևանից   ժամանած   բժիշկներն  Ստեփանակերտում  իրականացնում  են  անվճար   վիրահատություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունիսի  9-ից   մինչ  այսօր   բժիշկ-մասնագետներն արդեն  իրականացրել  են     շուրջ  30  վիրահատություն. նախատեսվում  է    մինչև  հունիսի   18-ն  իրականացնել    ևս 20-ը:   
«Արցախպրես»-ի   թղթակցի   հետ  զրույցում   Էդգար  Հայրապետյանն  ասել  է, որ  իրենց   այցի   նպատակն  է    արցախցի       
գործընկերների   հետ    տեղում  կատարել վիրահատություններ:   
Համատեղ    իրականացվող  վիրահատությունները    կօգնեն   արցախցի   մասնագետներին  կատարելագործվելու. նրանք   ձեռք  կբերեն  փորձի  փոխանակում  և  
կտիրապետեն  բժշկության   նոր    
մեթոդների  կիրառմանը:
Ըստ   վիրաբույժի՝  Արցախի  բնակչության   շուրջ  80 %-ն  ունի   քթի  արտաքին  տեսքի   հետ  կապված    խնդիրներ, մասնավորապես, երիտասարդ   աղջիկներն  են    ցանկանում     շտկել    քթի   մասնակի  թերությունները: Քանի   որ  Արցախը   լեռնային  երկիր  է,   ապա   բնակչության գրեթե   մեծ  մասն  էլ   ունի   նաև  շնչառական   խնդիրներ.  նրանք  էլ  կարիք  են ունենում   քթի  միջնապատի   վիրահատության: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Արցախի մասին երգն Ուկրաինայում կռվի պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև. լրատվամիջոցներ

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարները քննարկել են համատեղ իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագիրը

Search