Artsakhpress

Հասարակական

ԳԹԿ փոխտնօրենը գոհ է միասնական քննությունների արդյունքներից

Հունիսի 8-ին կայացած աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն առարկաների միասնական քննությունների արդյունքներն արդեն հայտնի են:

ԳԹԿ փոխտնօրենը գոհ է միասնական քննությունների արդյունքներից

ԳԹԿ փոխտնօրենը գոհ է միասնական քննությունների արդյունքներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն    Մետաքսե Հակոբյանն ասել   է, որ,   ընդհանուր առմամբ, վերոնշյալ  քննությունների  արդյունքները գոհացուցիչ  են:
Նրա  խոսքով՝  կենսաբանություն առարկայից հայտագրված 54 դիմորդից   2  հոգի  ստացել է 19,25  միավոր,իսկ 15-ն  էլ  «անբավարար»  են  գնահատվել: Աշխարհագրություն առարկայից հայտագրված   15 դիմորդներից մեկ  հոգի  ստացել է  18,75  միավոր, իսկ   2 հոգի՝       «անբավարար»: Համաշխարհային   պատմությունից  հայտագրված 10 հոգուց, «անբավարար»  գնահատական  ստացող  չի  եղել,  իսկ   ամենաբարձր  19,5  միավորը  ստացել  է  մեկ  հոգի:
Հունիսի  12-ին  կայացած     հայոց  լեզու   և   հայ  գրականություն    առարկաների  միասնական   քննությունների   արդյունքները    կհրապարակվեն   հունիսի   17-ին:
«Անբավարար  գնահատականներ   ստացած   դիմորդները  հնարավորություն    չունեն  նույն  առարկան  վերահանձնելու,  քանի  որ  միասնական  քննություններում   նման  կարգ    չկա: Նրանք    միայն   կարող  են   նույն  առարկայից  քննություն    հանձնել     հաջորդ  տարվա  քննաշրջանի  ընթացքում»,-նշել  է    ԳԹԿ  փոխտնօրենը:
 
Խոսելով  միասնական  քննությունների   լրացուցիչ  փուլի  մասին՝  Մ.  Հակոբյանը  նաև  ասել է, որ այն   սկսվելու   է     հուլիսի  2-ից, որին   հնարավորություն  կունենան   մասնակցելու  այն  դիմորդները, ովքեր  ովքեր     արտերկրում են,   ունեն  առողջական  խնդիրներ   կամ  էլ    պարտադիր ժամկետային զինվորական  ծառայության  մեջ  են:
 
Տեղեկացնենք, որ   միասնական  քննություններն   ընթանալու  են  հետևյալ   հաջորդականությամբ. հունիսի  15-ին՝  ֆիզիկա,  հունիսի  19-ին՝ օտար   լեզու, հունիսի  22-ին՝ մաթեմատիկա,  հունիսի   25-ին՝ քիմիա  և  հայոց  պատմություն, հունիսի   27-ին՝  ռուսաց  լեզու  առարկաներից:   
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search