Artsakhpress

Քաղաքական

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին՝ նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ:

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պետնախարարը բարձր է գնահատել տնտեսության ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործում նախարարության ունեցած դերակատարությունը և առաջարկել է ներկայացնել իրականացվող աշխատանքների ընթացքը:
Հիմնական զեկուցումը ներկայացրել է նախարար Լ. Գրիգորյանը։ Վերջինս հիշատակել է տնտեսական զարգացման, տրանսպորտի, կապի, կադաստրի, անշարժ գույքի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ նախարարության կողմից կյանքի կոչվող շուրջ 15 ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին: Նախարարը տեղեկություններ է հաղորդել նաև շրջանառվող օրենսդրական նախագծերի մասին։ Գործադիրի կողմից խորհրդարանին առաջարկվել է ընդունել դրանք մինչև ընթացիկ տարվա մեջ: Այնուհետև ըստ ոլորտների հանգամանալից տեղեկություններ են ներկայացրել գերատեսչության այլ պատասխանատուները:
Շնորհակալություն հայտնելով համապարփակ տեղեկատվության համար՝ պետնախարար Մարտիրոսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ շեշտելով, որ բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն վարչարարության նվազեցմանը, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայությունների մատուցմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Գ. Մարտիրոսյանը հորդորել է նաև իրականացվող ծրագրերի մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել հանրությանը՝ ընդգծելով ավելի բաց և թափանցիկ գործելաոճի կարևորությունը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտում մեկնարկել է «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը (լուսանկարներ)

Search