Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանական խմբակցությունները ներքաղաքական իրավիճակը քննարկել են մայր բուհում

Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 18-ին, ԱՀ Ազգային Ժողովի խմբակցությունների անդամները հանրապետության ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդիպում-քննարկում են անցկացրել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Խորհրդարանական խմբակցությունները ներքաղաքական իրավիճակը քննարկել են մայր բուհում

Խորհրդարանական      խմբակցությունները   ներքաղաքական   իրավիճակը  քննարկել  են    մայր  բուհում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկման ժամանակ պատգամավորները և դասախոսները արտահայտել են իրենց տեսակետները, իրավիճակի կայունացման և երկրի անվտանգության խնդիրների շուրջ հանդես եկել առաջարկներով և կատարել մտքերի փոխանակում:
Համալսարանի   պրոֆեսորադասախոսական    կազմը   բարձրացրել  է    երկրում   տարբեր   ոլորտներում     առկա   խնդիրները՝  միաժամանակ   պահանջելով  դրանց   արդարացի   լուծումները:
 
Քննարկումներին  Ազգային   Ժողովի  «Հայրենիք»  խմբակցությունից մասնակցում  էր   պատգամավոր  Ռոմելա  Դադայանը,  «Դաշնակցություն»-ից՝  Դավիթ  Իշխանյանը  և  «Ժողովրդավարություն»-ից՝  Վարդգես  Բաղրյանը, ովքեր    նաև   պատասխանել  են  լսարանի  կողմից    բարձրացված   տարաբնույթ    հարցերին: 
Դավիթ   Իշխանյանը,  խոսելով  Արցախի   ներքաղաքական  իրավիճակի  վերաբերյալ  իրենց   խմբակցության  տեսակետի    մասին,     ասել  է, որ   «Դաշնակցությունը»    բուռն  քննարկումներ  է       ծավալել    անցած  2  շաբաթների  ընթացքում: 
«Մեր   պետականության  նկատմամբ   քաղաքական  լուրջ   «դիվերսիա»  է  իրականացվում,   և    շատ   լուրջ   վտանգված են   մեր   պետականությունը  և   սուբյեկտայնությունը: Մենք    2009   թվականից    բարձրաձայնել  ենք երկրում  բարեփոխումների, կադրային   և  այլ   փոփոխությունների  մասին,    բայց  նույնիսկ      մի   շարք   խնդիրների  շուրջ  իշխանությունների   հետ   համաձայն  չլինելու  դեպքում՝    երբեք  չենք  ցանկացել   ԱՀ   նախագահի   հրաժարականը, որովհետև  դրան  հետևելու  են մի   շարք   քաղաքական  գործընթացներ, որոնք,     մեր  գնահատմամբ,  ունեն   արտաքին  միջամտություն, որի    արդյունքում   կարող  ենք   լուրջ   խնդիրների   առաջ   կանգնել:  Սահմանադրությունը  նախատեսում  է  Խորհրդարանի  և  նախագահական համաժամանակյա  ընտրություններ, Սահմանադրական   բարեփոխումներն  առաջիկայում    անխուսափելի  են  լինելու: Այն  գործընթացները, որոնք  ծավալվում  են      մեր  ներքաղաքական  կյանքում,  ուղղակի    լուրջ   փոխկապակցված  են   մեր   արտաքին   մարտահրավերների  հետ»,-մասնավորապես   ասել  է  Դ.  Իշխանյանը: 
Նա,  պատասխանելով    ԱԺ  ղեկավարի   փոփոխության  վերաբերյալ   հարցին, տեղեկացրել   է,   որ  Խորհրդարանի օրակարգում պաշտոնապես  նման    հարց    չկա: 
Վարդգես  Բաղրյանն  էլ  ասել  է, որ    Արցախում տիրող    մթնոլորտն       անհանգստացնում  է    բոլորին:
Նա  նշել  է  նաև, որ    հունիսի  1-ից  իրենք  ԱԺ  մյուս  խմբակցությունների   ներկայացուցիչների    հետ   տարբեր  ձևաչափերով   հանդիպումներ  են  ունենում՝  քննարկելով    ստեղծված   իրավիճակը, որն  էլ   խոսում  է   իրենց   մտահոգության  մասին: 
Կադրային  ոչ    ճիշտ   քաղաքականության  մասին  խոսելով՝   պատգամավորն  նշել  է, որ  ԱԺ-ն  այդ  գործին  սահմանադրորեն     որևէ      առնչություն  չունի:
«Ես  այն  համոզմունքն   ունեմ, որ  քաղաքական  ուժերը   պետք  է  պատասխանատվություն   կրեն     նաև   դրա  համար: Մենք   կիսում  ենք   ձեր   բոլոր   մտահոգությունները, բայց  մենք  ցնցումների   տանող   երկիր   չունենք: Մենք   պետք  է  հանդուրժողական  լինենք  միմյանց  հանդեպ:  Ցանկացած երկրում  առողջ   ընդդիմություն  է  պետք, բայց  վերջնագրերով  ու  պայմաններով  խոսելը     իշխանությունների  հետ    պարզապես  անթույլատրելի  է»,-ավելացրել  է  Վ.  Բաղրյանը:
Իսկ   Ռոմելա  Դադայանն  էլ,     խոսելով   Ազգային  Ժողովի    գործունեության  մասին,  ասել  է,  որ  յուրաքանչյուր    պատգամավոր   պատասխանատու  է  իր    քայլի  համար: 
Խոսելով  ԱԺ-ում   վերջերս  ստեղծված  քննիչ   հանձնաժողովի  մասին՝   Ռ.  Դադայանը՝  որպես    այդ  հանձնաժողովի  նախագահի  տեղակալ,     նշել  է, որ   իրենք   աշխատում  են    անել  առավելագույնը՝  փորձելով    պատասխանել  հանրային  հնչեղություն  ունեցող       բոլոր  հարցերին:
 
«Ազատ  Հայրենիք»  կուսակցության    տարանջատման   մասին  բարձրացված  հարցին  Ռ.  Դադայանը   պատասխանել է, որ   որ    նման     բան  չկա:
«Գործել  ու   շարունակում  ենք  գործել    այնպես ,  ինչպես   սկսել  ենք:   Կուսակցության   ղեկավար  Արայիկ  Հարությունյանը      նպատակ  ունի      էլ  ավելի   ամրապնդելու     և   կուռ  դարձնելու    «Ազատ  Հայրենիք»  կուսակցությունը: Մենք   միշտ   իշխանության  կողքին    ենք  եղել, և,  ինչքանով  կարողացել,  օգնել    և   շարունակում    ենք   օգնել՝ որպես    իշխանամետ  կուսակցւթյուն,  և  որևէ    ընդդիմադիր    քայլ   անելու    մտադրություն  չունենք»,-նշել  է    նա:     
  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search