Հունիսի 12-ին կայացած հայոց լեզու և հայ գրականություն և հունիսի 15-ին՝ ֆիզիկա առարկաների միասանական քննությունների արդյունքներն արդեն հայտնի են:
ԳԹԿ փոխտնօրենը դժգոհ է միասնական քննությունների արդյունքներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Մետաքսե Հակոբյանն ասել է, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկաներից հայտագրված 266 դիմորդից 2 հոգի ստացել է 19,5 միավոր, իսկ 64-ը՝ «անբավարար»: Ֆիզիկայից հայտագրված 77 դիմորդից էլ մեկ հոգի է ստացել 19,75 միավոր, իսկ «անբավարար»՝ 36 հոգի: Մեր զրուցակցի խոսքով՝ քննության արդյունքները մտահոգիչ են: «Մինչ այսօր միասնական քննությունների մասով դիմում բողոքներ չենք ստացել»,- հավելել է Մ. Հակոբյանը:
Նշենք, որ այս տարի միասնական քննություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 461 դիմորդ, նախորդ տարվա մոտ 700-ի փոխարեն:
Տեղեկացնենք, որ միասնական քննություններն ընթանալու են հետևյալ հաջորդականությամբ. հունիսի 22-ին՝ մաթեմատիկա, հունիսի 25-ին՝ քիմիա և հայոց պատմություն, հունիսի 27-ին՝ ռուսաց լեզու առարկաներից: