Ավստրիայի նախագահության ընթացքում Թուրքիան ԵՄ-ի հետ դրական քայլերի հույս չունի:
Թուրքիան Ավստրիայի նախագահության ընթացքում ԵՄ-ի հետ դրական քայլերի հույս չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, news.am-ի փոխանցմամբ հայտնում է Reuters-ը:
Նա նաեւ նշել է, որ դրական քայլեր չի ակնկալում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում նոր գլուխներ բացելու հարցում, սակայն նշել է, որ ԵՄ պաշտոնյաների հետ կքննարկի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը:
Հուլիսին Ավստրիան կդառնա Եվրամիության նախագահ: Նշենք, որ Վիեննան դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: