Թուրքիան այլ երկրների քմահաճույքով չի խզի առեւտրային հարաբերությունները Իրանի հետ:
Թուրքիան չի խզի առեւտրային հարաբերություններն Իրանի հետ. Չավուշօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի կողմից մինչեւ նոյեմբեր իրանական նավթի ներմուծումը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո, News.am-ի փոխանցմամբ հայտնում է Reuters-ը:
Թուրքիան կախված է ներմուծումներից գրեթե բոլոր էներգակիրների համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ տարի հայտարարել էր, որ Թուրքիան ձգտում է ավելացնել Իրանի հետ տարեկան առեւտրային շրջանառության ծավալը՝ 10-ից հասցնելով մինչեւ 30 մլրդ դոլար: