Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ի երեկոյան հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: