Artsakhpress

Ռազմական

Հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ նվազում ունենք բոլոր ուղղություններով. Լևոն Մնացականյան

Առաջնային գծում իրադրությունը կայուն հանգիստ է: Նախորդ տարիների համեմատ` հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ նվազում ունենք բոլոր ուղղություններով:

Հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ նվազում ունենք բոլոր ուղղություններով. Լևոն Մնացականյան

Հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ նվազում ունենք բոլոր ուղղություններով. Լևոն Մնացականյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհուլիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` հուլիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` հավելելով, որ խախտումները արձանագրվում են միայն հրաձգային զինատեսակներից:
 
«Նման հանգիստ վիճակ երբևիցե չի եղել: Պաշտպանության բանակը վերահսկելով բոլոր գործողությունները` շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը բոլոր ուղղություններով` շեշտը դնելով հակառակորդի հետագա գործողությունների, բացահայտման, ավելի մանրակրկիտ վերլուծման վրա և ըստ այդմ նախանշելով առաջնահերթությունները: Այսօր մեզ համար առաջնային են համարվում առաջնագծի հետ կապված աշխատանքները` համակարգերի տեղադրման և կառավարման, հետախուզման, տեսադիտարկման առումներով: Ներկայումս ավելացել են պաշտպանության բանակի սահմանափակ պայմաններում հետախուզության վարման հնարավորությունները: Ընդլայնվել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի զինանոցը: Վերլուծելով հակառակորդի կողմից վերջերս իրականացվող զորավարժությունները` որոշակի փոփոխություններ են մտցվել զորքերի պատրաստության ծրագրերում` շեշտը դնելով նման գործողություններին դիմակայելուն և, անհրաժեշտության դեպքում, պատասխան գործողությունների դիմելուն: Առաջին ուսումնական փուլում զորքերը պատրաստվել են և ի վիճակի են բարձր մակարդակով կատարելու իրենց առջև դրված խնդիրները: Բացի դրանից աշխատել ենք նաև զինվորական կարգապահության ամրապնդման վրա և բոլոր ուղղություններով ունենք շոշափելի առաջխաղացում»,- մանրամասնել է Լ. Մնացականյանը:
 
ՊԲ հրամանատարի խոսքով` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, շարունակվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները:
 
«Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ հիմնախնդրի լուծման միակ տարբերակը ռազմական ճանապարհն է: Նման հայտարարություններ վերջին անգամ արվել են հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի Զինված Ուժերի 100-ամյակին նվիրված տանակատարություններին, որոնց մասնակցում էին նաև հրավիրվածներ տարբեր երկրներից: Դա արվել է ոչ միայն իրենց ներքին լսարանի համար, այլև միջազգային հանրության առջև: Ընթացիկ տարվա մարտ ամսվանից սկսած` հակառակորդն ակտիվացրել է մարտական պատրաստությանը վերաբերող բոլոր միջոցառումները, հատկապես առաջնային գծի մոտակա մասերում նկատելի են դարձել զրահատանկային, տանկային բոլոր զորամասերի և ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունները: Անց են կացվել նաև զորատեսակների առանձին, ինչպես նաև ըստ մասնագիտական ուղղությունների զորավարժություններ: Բոլոր զորավարժությունները վերահսկվել են մեր կողմից` որոշ ուղղություններով անգամ մեզ համար լինելով տեսանելի: Այս կիսամյակի ընթացքում ակտիվ աշխատել են նրանց հետախուզական միջոցները, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերը և ցամաքային հետախուզության միջոցները: Հակառակորդը բոլոր միջոցներով աշխատել է, որպեսզի հայթայթի տվյալներ մեր առաջնագծի կահավորման, զորքերի տեղակայման, ընդհանուր գործունեության վերաբերյալ` իր կողմում ևս մոտ լայն թափ հաղորդելով առաջնային գծի կահավորման աշխատանքներին»,- ավելացրել է Լ. Մնացականյանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված հարցերին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search