Նախնական տվյալներով Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:
Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպանատուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ:
Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում բռնկված հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով: