Հունաստանում զինված տղամարդը ներխուժել է երկրում Սերբիայի դեսպանատան շենք:
Աթենքում զինված տղամարդը ներխուժել է Սերբիայի դեսպանատան շենք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սերբիայի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությանը:
Նշվում է, որ հարձակումը հաջողվել է կանխել, թեև տղամարդը հասցրել է լուրջ նյութական վնաս հասցնել դեսպանությանը:
Անհայտ տղամարդը կարողացել է ներթափանցել դեսպանատան տարածք, կոտրել դուռն ու հայտնվել շենքի ներսում:
Աշխաակիցները փորձել են բանակցությունների մեջ մտնել ու հանգստացնել նրան, սակայն վերջինս սկսել է սպառնալ ու կոտրել դեսպանատան գույքը: Նշվում է, որ տղամարդը սառը զենք է կրել:
Իրավապահների գործողությունների արդյունքում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո հաջողվել է տղամարդուն դուրս բերել դեսպանատան տարածքից:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ տղամարդը Սերբիայի քաղաքացի է և գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: