Թուրքիայի խորհրդարանի հայ պատագամավոր Կարո Փայլանը անդրադարձել է հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապի մեջ լինելու մեղադրանքով կալանավորված ամերիկացի հոգեւորական Քրեյգ Բրանսոնի խնդրին։
Ամերիկացի հոգեւորականին պատանդ պահելով՝ Թուրքիան իրեն է վնասելու. Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Զավեշտալի պնդումներով հոգեւորական Բրանսոնին պատանդ պահելը կվանսի Թուրքիային։ Այն ամեն պահի կարող է ԱՄՆ–ի պատժամիջոցների առիթ դառնա։ Էրդողանը պետք է պատանդների «առեւտրից» հրաժարվի», հայտնում է News.am-ը։
Նշենք, որ 2016–ի հեղաշրջման փորձից հետո Իզմիրում ձերբակալվել է տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի ամերիկացի պաստոր Քրեյգ Բրանսոնը՝ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների եւ PKK–ի զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Օրեր առաջ թուրքական դատարանը Բրանսոնի կալանքը փոխարինեց տնային կալանքով։