Artsakhpress

Հասարակական

Նոր Մարաղան ունի հանդիսությունների տան և մանկապարտեզի կարիք. համայնքի ղեկավար (լուսանկարներ)

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքը գազաֆիկացված չէ, ունի հանդիսությունների տան և մանկապարտեզի կարիք:

Նոր Մարաղան ունի հանդիսությունների տան և մանկապարտեզի կարիք. համայնքի ղեկավար (լուսանկարներ)

Նոր  Մարաղան   ունի     հանդիսությունների   տան    և  մանկապարտեզի  կարիք. համայնքի  ղեկավար (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է Նոր  Մարաղայի    համայնքի  ղեկավար  Ռոմա  Կարապետյանը: 
Ամեն  տարի   Նոր  Մարաղայում    միջինը   ծնվում  է    10-11     երեխա, իսկ  մահացությունների  թիվը  կազմում  է   2-3  հոգի:  
Համայնքի   ղեկավարը  նշել է, որ  2004   թվականին   Թեհրանի  Հայոց  թեմի   միջնորդությամբ  տեր  և   տիկին  Վարուժան  և  Ալմա   Հովհաննիսյանների  ֆինանսավորմամբ  Նոր  Մարաղայում   կառուցվել  է   դպրոց, որը   նախատեսված  է  50  աշակերտի    համար:  Սակայն գյուղի  բնակչության  աճի   հետ   կապված, այժմ    կարիք  է  զգացվում  դպրոցի  շենքն    ընդլայնելու:  Դպրոցում  ներկայումս   սովորում  է 83   աշակերտ:  Նախադպրոցականների  թիվը   60  է: 2018-2019  նոր   ուսումնական  տարում    առաջին  դասարան   կհաճախի   8  աշակերտ: 
Խոսելով   գյուղի    այլ   խնդիրների  մասին՝    Ռ.  Կարապետյանն   ասել է, որ  առաջնահերթերից    համայնքում   ապրող   բազմազավակ  ընտանիքներին   բնակարանով    ապահովելու    հարցն  է:
««Հայաստան»  համահայկական  հիմնադրամի  միջոցներով     վերջին   6   տարիների  ընթացքում   շուրջ   10  բնակարան  է  կառուցվել  գյուղի    բազմազավակ  ընտանիքների  համար: Ասեմ, որ  օգոստոսի 1-ին, Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Մեր տունը» ծրագրի շրջանակներում, մեր համայնքում ևս   մեկ   բազմազավակ ընտանիք  բնակարամուտ է տոնել: Ներկայումս  ունենք  3   բազմազավակ  ընտանիքներ  ևս, որոնց  բնակարանային   հարցը  դեռ   լուծված   չէ: Առաջիկայում  8  ընտանիքներ   սպասում    են     իրենց  5-րդ   երեխաներին. նրանց  մասին   ևս  պիտի   հոգ  տարվի»,-ավելացրել  է  համայնքի  ղեկավարը:  
Նա  ավելացրել  է, որ 2015  թվականին «Հայաստան»  համահայկական    հիմնադրամի    միջոցներով գյուղում     կառուցվել  է   նաև   համայնքային  կենտրոն,  ինչպես  նաև   2016  թվականին   համայնքին  է  նվիրաբերվել     շտապօգնության  մեքենա: Համայնքային  կենտրոնում  ներառված  է   բուժկետ  և   ակումբ:
Ռ.  Կարապետյանի  խոսքով՝    Նոր  Մարաղայի  բնակչությունը      հիմնականում    զբաղվում  է  անասնապահությամբ,  հողագործությամբ  և  այգեգործությամբ: Համայնքի  բնակիչները   մշակել  են  250 հա  ցորեն, 150  հա  գարի  և   40  հա   եգիպտացորեն. վերջինիս բերքահավաքը  շուտով  կսկսվի: Նախորդ  տարվա համամեմատ այս  տարվա  ցորենի  և  գարու   բերքատվությունից   համայնքի   ղեկավարն  այնքան  էլ   գոհ   չէ՝   կապված    եղանակային   պայամաններից:
Գյուղն  ունի   30  հա   նռան   այգի,   որը  ըստ  Ռ. Կարապետյանի   հետագայում   կավելանա   ևս  50  հա-ով:
Խոսելով  անասնապահությունից՝     համայնքի  ղեկավարը  տեղեկացրել է, որ    համայնքում    կան   100   գլուխ  խոշոր   և   250 գլուխ մանր  եղջերավոր  անասուներ,    մոտ  1000    թև թռչուն: Բնակչությունը խոզբուծությամբ   գրեթե   չի  զբաղվում.   պատճառը   բնակիչության  մեջ   առկա  վախն  է    խոզերի  աֆրիկյան   ժանտախտ  հիվանդությամբ   վարակվելուց:
Նոր  Մարաղան  ունի       շուրջօրյա  ջրամատակարարում:Միջհամայնքային    ճանապարհների վիճակը  բարվոք է:Նոր  մարաղեցիները  հնարավորություն  ունեն  օգտվելու  համացանցից:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search