Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ամերիկացի հոգեւորականին պատանդ պահելու պատճառով ԱՄՆ–ի պատժամիջոցների հետեւանքներին։
Էրդողանի պատճառով Թուրքիան տնտեսապես չի տարբերվելու Սուդանից. Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլաննը Twitter–ի իր էջում գրել է. «Հոգեւորական Բրանսոնին պատանդ պահելու հետեւանքով ԱՄՆ–ը պատժամիջոցներ սահմանեց Արդարադատության եւ ՆԳ նախարարի դեմ, հայտնում է News.am-ը։
Պատանդների առեւտրով զբաղվելու ընթացքում Թուրքիան քաղաքականապես եւ տնտեսապես չի տարբերվի Սուդանից»։
Նշենք, որ 2016–ի հեղաշրջման փորձից հետո Իզմիրում ձերբակալվել է տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի ամերիկացի պաստոր Քրեյգ Բրանսոնը՝ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների եւ PKK–ի զինյալների հետ կապեր ունենալու մղադրանքով։