Artsakhpress

Տնտեսական

Հաթերքում արտադրվում է «Haterk Food» անվամբ բնական սնունդ

Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում արտադրվում է «Haterk Food» անվամբ բնական սնունդ:

Հաթերքում արտադրվում է «Haterk Food» անվամբ բնական սնունդ

Հաթերքում    արտադրվում  է  «Haterk Food»  անվամբ  բնական   սնունդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում    «Haterk Food»-ի    տնօրեն  Սամվել  Միրզախանյանը  պատմել է,  թե   ինչու   է  որոշել   նման  բնական  սննդի  արտադրությամբ  զբաղվել:
Նա  նշել  է, որ    Երևանի պետական բժշկական համալսարանում գենային ինժեներիայի և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) կործանարար հետևանքների  մասին  հոդված կարդալուց  հետո, իր  համար  պարզեց, որ  ԳՄՕ  պարունակող սննդի օգտագործումն ունի քաղցքեղածին, լետալ և տերատոգեն ազդեցություններ։
«Նույն պահին հոդվածով կիսվեցի իմ ֆեյսբուքյան  էջում՝     նպատակ  ունենալով     ընթերցողների  ուշադրությունը  սևեռել  այդ  փաստի  վրա: Կարճ ժամանակ անց որշեցի ինքս սկսել պայքարն այդ արհավիրքի դեմ։ Մտածեցի  ստեղծել այնպիսի մի սնունդ, որը զերծ  կլինի  ԳՄՕ-ից  և արհեստական հավելանյութերից.  այն պատրաստված   պիտի  լինի միայն    բնական հումքից:Այդպես  էլ  արեցի»,-ավելացրել    է  Ս.  Միրզախանյանը։
Ըստ   մեր   զրուցակցի՝ սննդի  պատրաստման   համար   տևական ժամանակ աշխատել են սննդաբաններ, բժշկական ոլորտի մասնագետներ, մարկետոլոգներ։ Կատարվել է  նաև պրոդուկտի կազմի մեջ մտնող բաղադրամասերի բիոքիմիական անալիզներ և վերլուծություններ։
Ս.  Միրզախանյանի  խոսքով՝   պրոդուկտն ի սկզբանե նախատեսված է  եղել  երեխաների համար՝  որպես առողջարար և լիարժեք սննդակարգի պարտադիր մաս։ Սակայն հետագա կատարելագործման արդյունքում  այն դարձավ նաև երիտասարդ և տարեց մարդկանց սննդակարգի անբաժան մասը:
Այս   սնունդը  մարդուն    տալիս  է      անհրաժեշտ էներգիա, պայքարում է բազմաթիվ հիվանդությունների և ծերացման դեմ, ամրապնդում  է  իմունոհամակարգը։
Խոսելով   պրոդուկտի   անվան  ընտրության   մասին՝  Ս. Միրզախանյանն  ասել  է. «Քանի  որ  մենք  նպատակ ունենք  Հաթերք  գյուղն   աշխարհին ներկայացնել  իր   էկոպրոդուկտով՝  ընտրեցինք    «Haterk Food»  անվանումը»: 
«Haterk Food»-ի  տնօրենը  տեղեկացրել  է,  որ  մեկ ամիս առաջ 145 տարայով արտադրվել է բնական   սննդի առաջին խմբաքանակը։  Նոր   սննդի  մեջ   առկա  են  մեղր,  ծիրանի  չիր, դդմի  սերմեր, պոպոկ,   պնդուկ, արևածաղկի  սերմեր և նուշ: Սնունդն   առաջին անգամ ցուցադրվել է հուլիսի 15-ին Հաթերքում  կազմակերպված  «Ժենգյալով հաց»-ի փառատոնին, որի ժամանակ էլ եղել է հյուրասիրություն և վաճառք։
«Առաջարկներ ենք   ստացել  տարբեր  երկրներից. հուսով   եմ  շուտով    «Haterk Food»-ի  սպառման  աշխարհագրությունը   կմեծանա: Վստահ եմ, որ այն կդառնա  Արցախի ամենաճանաչված բրենդներից  մեկը։ Դիզայներների գերազանց աշխատանքի շնորհիվ այն ունի գրավիչ տեսք և այսօր շատերն այն գնում են որպես նվեր։  Կարծում  եմ  այն  կհետաքրքրի  ոչ  միայն  տեղացի   սպառողներին, այլ  նաև  զբոսաշրջիկներին»,-ասել   է  Ս. Միրզախանյանը   և  նշել   նաև, որ   «Haterk Food»-ն ունի   բրենդինգ և  տարբերանշան։
Տեղեկացնենք, որ    գործում է սննդի  անվճար առաքում Հաթերքից  Ստեփանակերտ և Երևան քաղաքներ: Ստեփանակերտ քաղաքում պրոդուկտը վաճառվում է Նելսոն Ստեփանյան 23/50 հասցեում։ Պրոդուկտի   գինը, կախված տարայի ձևից և չափսից,    կազմում  են  2 900, 3 800 և 3 900  ՀՀ  դրամ։ Ապրանքը կարող են պատվիրել    նաև   «Haterk Food»-ի ֆեյսբուքյան  էջից: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search