Artsakhpress

Քաղաքական

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ զրուցակիցները փոխադարձաբար շնորհավորել են միմյանց ամռան սկզբից նոր պաշտոնների ստանձնման առթիվ: 
Պետնախարարի խնդրանքով Գ․ Բալայանը ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու են զինծառայողները։ Նախատեսվում է, որ զինծառայողների պարագայում կանխավճարը մեծապես սուբսիդավորվելու է պետական միջոցներով, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է վերջիններիս եկամտային հարկից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել քննարկվող ծրագրի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Արցախն ու արցախաբնակ զինծառայողներին լիակատար կերպով վերջինիս շրջանակներում ներառելու մասին։ Պետնախարարը կարևորել է զինծառայողների սոցիալական ապահովությանը վերաբերող օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումն ու այս հարցերում փորձի փոխանակումը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search