Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 22-ի:
Ջենովայում կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել Է 22-ի
«Սա ողբերգություն Է, իսկական աղետ»,-ասել Է նա Rainews24 հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ վիրավորվել Է ութ մարդ:
Կառավարական Կիջի պալատի աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այսօր երեկոյան կժամանի Ջենովա:
Նա արձակուրդում Էր: Սպասվում Է, որ վարչապետը Ջենովայում կմնա նաեւ օգոստոսի 15-ին: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ անհապաղ արտակարգ պատահարի վայր Է մեկնել Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցածքի նախարար Դանիլո Տոնինելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: