Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզումից հետո իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են այս գիշեր:
Ջենովայում ավարտվել են փրկարարական աշխատանքները. կամրջի փլուզման հետևանքով 43 մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 19 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ վերջին զոհերին հայտնաբերել էին նախորդ գիշեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով 43 մարդ է զոհվել, փոխանցում է tert.am-ը:
Կամրջի 200 մետր երկարությամբ հատվածը փլուզվել էր օգոստոսի 14-ին ակտիվ երթևեկության ժամերին, ինչի հետևանքով տասնյակ մեքենաներ ցած են գլորվել 50 մետր բարձրությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրի իշխանությունները զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություն էին իրականացրել, որին ներկա էր գտնվել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան: