Artsakhpress

Հասարակական

Հանրապետության հրապարակում մեզ դիմավորել են ծափողջյուններով. նախաձեռնության հեղինակ (լուսանկարներ)

«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի աջակցությամբ օգոստոսի 17-ին ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Հանրապետության հրապարակում մեզ դիմավորել են ծափողջյուններով. նախաձեռնության հեղինակ (լուսանկարներ)

Հանրապետության  հրապարակում մեզ դիմավորել են ծափողջյուններով. նախաձեռնության հեղինակ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18 ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանն ասել է, որ իրենք ունեն մեկ նպատակ, այն է՝ Հայաստանում կատարվող իրադարձություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն և լինել համախմբված:
«1988թ.-ին մեր համազգային պայքարի արդյունքում մենք կարողացանք թոթափել ավելի քան 70 տարիների անարդարության լուծը: Իմ ծնողները պատմում են, որ այդ տարիներին հայ ժողովրդի մեջ մեկմեկու նկատմամբ տիրում էր հարազատ վերաբերմունք և հենց այդ ոգին է օգնել երկրաշարժի դաժան արհավիրքը տեսած ժողովրդին մութ ու սով տարիներին փառավոր հաղթանակ տանել արցախյան ճակատում»,- ասել է Գ. Բաասանյանը և ընդգծել, որ գաղտնիք չէ, որ անցած տարիներին կեղծ ու կեղտոտ մեթոդներով հայությանը տարանջատման փորձեր են եղել:
Մեր զրուցակցի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ուղղված է հենց այդ միասնությունը ամրապնդելուն, և շատ ուրախ է արձանագրել, որ Երևանի Հանրապետության հրապարակում արցախյան պատվիրակության մուտքը անմիջապես արժանացել է ջերմ ընդունելության:
«Երբ հրապարակ մտանք, բոլորը սկսեցին ծափահարել մեզ: Գրկախառնվում էին անծանոթ մեր հայրենակիցները և ջերմագին խոսքեր ասում: Իսկ պարոն Փաշինյանի ելույթում արցախահայությանն ուղղված խոսքը, կարծում եմ, այդ ամենին առանձնահատուկ շուք տվեց»,- նշել է «Հանուն Արցախի» ԵՀԿ ղեկավարը:
Հավաքի մասնակից Սերյոժա Տոնոյանի խոսքով՝ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և անհատներ փորձեր են անում արհեստականորեն հակադրել Արցախը Հայաստանին: «Մենք մեր այս քայլով ասում ենք, որ հայ ժողովուրդը մի ամբողջություն է, և բոլրիս նպատակն է ունենալ ազատ, անկախ, հզոր, ինքնիշխան Հայաստան՝ դրանով իսկ ուղերձ հղելով թշնամիներին, որ մեր միասնականությունը պառակտելն անհնարին է»,- նշել է մեր զրուցակիցը:
Քաշաթաղի շրջանից Երևան մեկնած երիտասարդների խմբին միացած Ծովինար Խաչատրյանն էլ նշեց, որ ներքին կայունության ու համազգային համախմբվածության շնորհիվ միայն կարելի է խթանել հայրենադարձությանը:
Նրա խոսքով՝ Արցախը մայր հայրենիքի անբաժանելի մասն է, և այդ համատեքստում հայ ժողովրդի ջանքերը պետք է ուղղված լինեն հզոր ու միասնական Հայաստանի կառուցմանը:
Մեկ այլ մասնակցի՝ Արմեն Սաղյանի կարծիքով՝ արցախահայության մասնակցությունը ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին աննախադեպ էր: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր եռամիասնության արդյունքում է միայն հնարավոր ունենալ արժանապատիվ և պայծառ ապագա:
Այս առումով, ըստ մեր զրուցակցի, բոլոր տեսակի տարանջատումները շատ վտանգավոր են, և, անկախ գաղափարներից, կուսակցական և ոչ կուսակցական պատկանելիությունից, բոլորը պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ունենան այս հարցում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ներկայացնելով է իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները, անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը: ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի ցանկացած սադրանքի դեպքում պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարված տալու, իսկ հակամարտության վերաբերյալ որոշումը կայացվելու է ժողովրդի հետ բաց քննարկման արդյունքում: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

Search