Artsakhpress

Հասարակական

Ասկերանում և Իշխանաձորում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ նախաձեռնությամբ և «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության հովանավորությամբ Ասկերանի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի միջնակարգ դպրոցներում այսօր տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման արարողություն:

Ասկերանում և Իշխանաձորում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Ասկերանում    և   Իշխանաձորում      բացվել   են  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասկերանում   մինչ  լաբորատորիայի   բացման   արարողությունը՝    միջոցառման   մասնակիցները,  ի  հիշատակ  արցախյան  ազատամարտում   զոհվածների, դպրոցի   փառքի  սրահում  ծաղիկներ  են   խոնարհել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  ԻՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ  Վարդանյանն ասել է, որ  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները   բացառիկ  հնարավորություն  են  ընձեռում   աշակերտներին՝   առնչվելու     ժամանակակից  տեղեկատվական  տեխնոլոգիաներին, ինժեներական  մասնագիտությունների տիրապետմանը, եռաչափ   մոդելավորմանը, դիզայներական հմտություններին, ինչպես    նաև  կատարելու      մասնագիտական  կողմնորոշում:
«Մենք  նման    լաբորատորիաների   տեղադրման  առաջնահերթությունը  տալիս  ենք   ծայրամասային   գյուղերի  դպրոցներին: Ի  դեպ,  նկատելի  է, որ   շրջանների    դպրոցների  երեխաներն   ավելի   նպատակասլաց են. ձգտում  են ավելի   շատ   գիտելիքներ  ձեռք  բերել: Վերջերս  Մեքսիկայում  անցկացված    համաշխարհային ռոբոտաշինության մրցույթին, որին     ամբողջ   աշխարհից   մասնակցել  է    160    թիմ, այդ  թվում  և  ՀՀ-ից. Հայաստանից    մրցույթին   մասնակցած    4  անդամները   հենց       մարզերից  էին»,-ասել է  Ս.  Վարդանյանը:
Նրա   խոսքով՝   ըստ    ուսումնասիրությունների    «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ  հաճախող  երեխաների  89  %-ն   ընդունվում  է  բուհ,  որից  43%-ը,  ուսմանն  զուգահեռ,    արդեն    աշխատում  է.  նրանց  միջին  աշխատավարձը  կազմում  է    140  հազար  ՀՀ  դրամ:
ԱՀ   ԿԳՍ  փոխնախարար   Արմեն    Սարգսյանի   խոսքով՝  Արցախում  արդեն   բացվել  է   13    «Արմաթ» ինժեներական  լաբորատորիա:
Ըստ  նրա՝   աշխարհում  այսօր     ֆորմալ  կրթության  դաստիարակությունն այնքան  էլ   բավարար  չէ, քանի  որ  կան   նաև  կրթության   նոր   ձևեր:
««Արմաթ»   լաբորատորիայի  տեղադրումը  լրացնում   է  ավանդական  կրթության  պակասը   և  մատաղ   սերնդի  մոտ   ավելի   մեծ  հետաքրքրություններ   առաջացնում   դեպի  տեղեկատվական   տեխնոլոգիաները»,-հավելել  է  փոխնախարարը:
«Յունիբանկ»  բաց  բաժնետիրական   ընկերության վարչության  անդամ, մանրածախ   բիզնեսի  զարգացման  և   վաճառքի  տնօրեն    Գուրգեն  Ղուկասյանն  էլ   ասել է, որ  իրենց    բանկը,  հավատարիմ  մնալով   բարեգործական   ծրագրերի   օժանդակմանը,  արդեն    թվով  4-րդ   նախագիծն  է  իրականացրել, որից   2-ը՝  Արցախում: 
Նա  հավելել         է,   որ    ինքն   ուրախ է, որ  իրենց  շնորհիվ  Ասկերանի    դպրոցի  աշակերտները  տեխնոլոգիական   նոր   գիտելիքներ  ստանալու  հնարավորություն    են   ստացել:
Շնորհակալություն   հայտնելով  «Արմաթ»   լաբորատորիայի տեղադրման    նախաձեռնողներին  և  հովանավորներին,  Ասկերանի  Էդմոն  Բարսեղյանի  անվան   դպրոցի  տնօրեն     Մարելա  Ավանեսյանն  ասել է, որ լաբորատորիայի    տեղադրումը  նպաստելու է ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search