Artsakhpress

Հասարակական

Սեպտեմբերի 15-ին Տող գյուղում կայանալիք արցախյան գինու փառատոնին սպասվում են մի շարք անակնկալներ

Սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կայանալիք արցախյան գինու հինգերորդ փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի հետաքրքիր. մասնակիցներին մի շարք անակնկալներ են սպասվում:

Սեպտեմբերի 15-ին Տող գյուղում կայանալիք արցախյան գինու փառատոնին սպասվում են մի շարք անակնկալներ

Սեպտեմբերի   15-ին   Տող գյուղում կայանալիք  արցախյան գինու փառատոնին  սպասվում  են  մի   շարք  անակնկալներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցում   ասել է   ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության  պետ Արտակ Գրիգորյանը:
Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություններ, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի  գործերի ցուցահանդես-վաճառք:
Ա.  Գրիգորյանը  տեղեկացրել  է նաև, որ   միջոցառման   ծիսակարգի  ժամանակ  գինեգործական յուրաքանչյուր շրջանից մեկ ներկայացուցիչ խորհդանշական խաղող է լցնելու   սայլի վրա տեղադրված  տարայի  մեջ: Գլխավոր տակառի պատվանդանահարթակի շուրջը պարողները դիմավորելու  են խաղողով լի սայլը։ Սայլի պտույտից հետո պարող տղաները հերթականությամբ խաղողը ձեռքերով լցնելու   են տակառի մեջ։ Արարողության ընթացքում պարող տղաները կատարելու են  աղջիկների ոտնլվա   և բարձրացնեն պատվանդանին: Այնուհետև աղջիկները    պարելով  ոտքերով  ճզմելու    են խաղողը:
«Փառատոնին   տեղի  է  ունենալու   ներկայացվող նոր գինիների տարեգրության մատյանի կամ գրքի շնորհադես։  Բեմ են հրավիրելու   արցախյան գինու փառատոնի սոմելյեին, ով ներկայացնելու  է գինիների տարեգրության մատյանը։ Փառատոնին նոր գինիներով ներկայացած արտադրողները հնարավորություն են ստանալու   իրենց արտադրանքի հակիրճ նկարագիրը լրացնել մատյանում և մեկական շիշ նվիրաբերել Տողի Մելիքական ապարանքի մառանին։ Մատյանը նույնպես ի պահ է տրվելու ապարանքի տնօրինությանը»,-ավելացրել  է  Ա.  Գրիգորյանը  և  հավելել, որ  փառատոնի կազմակերպման աշխատանքներում ներգրավված կամավորականները կուժերով շրջելու են հյուրերի շարքերում, որպեսզի հնարավորինս  շատ  մարդկանց  գինի հյուրասիրեն։
Խոսելով     փառատոնին    հայտ   ներկայացրած    գինեգործների    թվի  մասին՝   մեր  զրուցակիցն  ասել է, որ  նախորդ  տարվա  համեմատ  այս  տարի   փառատոնին  մասնակցելու    հայտերն   բավականին   շատացել  են, ինչը  միանշանակ  ուրախալի  է: Արցախից  և  Հայաստանից    փառատոնին   մասնակցելու  է    49   գինոգործ, որից  24-ը    գինեգործական  ընկերություններ  են, իսկ   25-ը   տնական  պայմաններում   գինի  պատրաստողներ:Փառատոնին     լինելու  է   շուրջ   100  տաղավար, որտեղ   ներկայացված են  լինելու   գինիների  տեսականիներ, այլ  ալկոհոլային    խմիչքներ,  գյուղատնտեսական   ապրանքներ, հուշանվերներ  և  այլն:
Հանդիսավոր արարողության ավարտին համերգային   ծրագրով  հանդես  են   գալու    «Արցախի ձայներ» և «Մենք ենք, մեր սարերը» խմբերը։
ՏԵղեկացնենք,  որ   արցախյան  գինու   փառատոնին  մասնակցել  ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից: Մեկ տոմսի արժեքն է 1000 ՀՀ դրամ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search